copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 07-12-2024

Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հայաստանը թափով սկսել է ամանորյա տոների նախապատրաստությունը՝ ամենուր զարդարում են քաղաքների փողոցները, տոնածառներ են դնում, լույսեր են վառում, տոնավաճառներ են կազմակերպում։ Բայց մարդիկ, այնուամենայնիվ, ուրախ չեն՝ նրանք հազար ու մի հոգս ունեն, շատերը՝ ֆինանսական խնդիրներ եւ գիտեն, որ ամանորյա սեղանի ծախսերը լուրջ բեռ են դառնալու իրենց ընտանեկան բյուջեի վրա։ Էլ չասած, որ ամանորից հետո նոր թանկացումների եւ նոր դժվարությունների սպասումներ ունեն գրեթե բոլորը։

Իսկ նրանք, ովքեր ֆինանսական հոգսեր չունեն կամ դեռ չունեն, մտահոգված են մեր երկրի վիճակով։ Ալիեւյան բարբաջանքներն ու նրա լկտի պահանջները, ՀՀ իշխանությունների լռությունն ու այդ ամենը չտեսնելու տալը ոչ մի լավ բան չեն խոստանում։ Մտահոգված են նաեւ ՔՊ-ական իշխանությունների օրեցօր ավելի անկառավարելի դարձող վարքի, Գյումրիում նախաձեռնված անօրինական գործընթացի, պետական պաշտոնյաներին առանց պատճառաբանության ազատելու եւ կադրային անհասկանալի շարժեր նախաձեռնելու պատճառով։ Բայց երկիրը պատրաստվում է Ամանորին ու Սուրբ ծննդին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է