Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 21:00 12-11-2022

Պետք չէ, ոչ մի բանի պետք չեն, թող մնան իրենց տեղում. քաղաքացիները՝ ընդդիմության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր ֆեյսբության իր էջում գրել էր, որ եկող շաբաթվա ԱԺ նիստերին իրենք մասնակցելու են, բայց դա չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ պայքարը չի շարունակվելու:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ԱԺ վերադառնալուց, ասել էր, որ ինքը «վերադառնալ» ձևակերպման հետ շատ անհաշտ է։

Ինչ վերաբերում է նիստերին մասնակցությանը, նա պատասխանել էր․ «Ամենատարբեր հարցերով պարբերաբար ֆրակցիայում քննարկումներ են տեղի ունենում, այդ թվում՝ նաև Ձեր բարձրացրած հարցի հետ կապված։ Քննարկումները շարունակվում են։ Վերջնական որոշման դեպքում վստահաբար մամուլը և հասարակությունը տեղյակ լինելու է»։

Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ նիստերը բոյկոտելու մասին հայտարարել է ամիսներ առաջ՝ ընդգծելով, որ խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով։

Այսօր Oragir.News-ը հետաքրքրվեց քաղաքացիներից, թե ինչ են կարծում՝ ընդդիմությունը պե՞տք է վերադառնա ԱԺ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին