Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:36 11-11-2022

Ադրբեջանի մեջլիսի պատգամավորը կոչ է արել Իսրայելում դեսպանատուն բացել

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դեսպանատուն բացել Իրանում։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Մոլլազադեն այս մասին ասել Ադրբեջանի մեջլիսի իրավական քաղաքականության և պետականաշինության, պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի, միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում:

Մոլլազադեն ընդգծել է, որ Հայաստանը չի ցանկանում խաղաղության հաստատման ուղղությամբ քայլեր ձեռնարկել։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն այս հարցում պետք է ակտիվացնի իր աշխատանքները։

Վերջինս հայտնել է, որ «ահաբեկչական գործունեություն իրականացնող ուժերը կարող են դա անել նաև Ադրբեջանի դեմ»։ Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի արտաքին հետախուզությունը պետք է ակտիվացնի իր աշխատանքը և այս համատեքստում դեսպանատուն բացի Իսրայելում:

Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վերջին տարիներին աշխարհի ադրբեջանցիների համերաշխության ամրապնդման ուղղությամբ իրենց գործունեությունը գոհացուցիչ չի եղել։

«Մենք պետք է համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնենք այս ուղղությամբ և ստեղծենք ադրբեջաներեն լեզվի և մշակույթի հանրահռչակման հիմնադրամ։ Այս հիմնադրամի միջոցով կարելի է իրականացնել ինչպես ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությունը, այնպես էլ նրանց մայրենի լեզվով կրթություն ստանալու ապահովումը։ Ադրբեջանցիների ձայնը պետք է ավելի բարձր հնչի աշխարհում: Մենք վերջապես պետք է թուրքերի և ադրբեջանցիների ցանց ստեղծենք՝ հակակշռելով մեր դեմ գործող սադրանքների համակարգին»,- ասել է նա։

Ադրբեջանցի պատգամավորը նաև նշել է, որ թյուրքական միասնական կրթական համակարգի և թյուրքական միասնական այբուբենի ստեղծման աշխատանքները հետաձգվում են։ Նրա համոզմամբ՝ կողմերը պետք է իրենց գիտնականներին ներգրավեն իրենց աշխատանքներում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան

Ձեզ գուցե հետաքրքրի