Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:47 10-11-2022

Ես համոզված եմ, որ այդ խաղաղության փաստաթուղթը եթե կնքվի այս պայմաններում՝ այդ փաստաթուղթը չի գործելու. Թաթոյան

Այսքան զինված ուզերի կուտակման դեպքում դուք կարծում եք, թե նրանք խաղաղությա՞ն են պատրաստվում: Պետք է սահմանների որոշման հարցում մարդկանց անվտանգության հարցը ապահովել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:

«Նրանք մեր քաղաքացիների կյանքը վերածել են անհնարինության:

Մենք միանշանակ ունենք հիմքերը, կա միջազգային իրավաբանություն այս առումով, նրանց հեռացնելու տեսանկյունից: Մենք ամենակարևորը պետք է փաստեր հավաքենք, մենք փաստերի հետ աշխատել կարողանալ պետք է սովորենք:

Երբ կա զինված հակամարտություն կամ մարդկանց նկատմամբ զինված հարձակման վտանգ դու պետք է չեզոքացնես այդտեղից զինված ուժերը, որպեսզի մարդիկ կարողանան, ապրել, շնչել:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն էդպես էլ հիմնավորել է, որ անհրաժեշտ է ապահովել մարդկանց իրավունքները, անվտանգությունը, խոշտանգումից ազատ լինելը և այլն:

Ես համոզված եմ, որ այդ խաղաղության փաստաթուղթը եթե կնքվի այս պայմաններում՝ այդ փաստաթուղթը չի գործելու: Այդ փաստաթուղթը լինելու է երկու մասից կազմված, մի հատ թղթի վրա, մի հատ էլ դրանից հետո՝ ինչ է կատարվելու: Ադրբեջանը կեղծ շղարշ է օգտագործում, թե պետք է խաղաղություն՝ մոլորեցնելով միջազգային հանրությանը»,- ասաց Թաթոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի