copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 22:39 09-11-2022

Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մոդել (լուսանկարներ)

«Storaket» ճարտարապետական ստուդիան ներկայացրել է Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի մոդելը։

Սպորտային մարմնամարզության մեր չեմպիոնները իրենց ճանապարհն անցել են Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում, որը մինչ օրս գտնվում է անմխիթար վիճակում։

Ձեզ ենք ներկայացնում մարզադպրոցի նոր մասնաշենքի Ստորակետի մրցութային նախագիծը: Նոր մասնաշենքը նախատեսվում էր Կենտրոն վարչական շրջանի արևմտյան մասում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքի հարավային ստորոտում, արևմտյան մասով ձգվող Հրազդան կիրճի մարզական գոտում։
Գլխավոր հատակագծում նախատեսված էր վազքուղի՝ շեշտադրված կարմիր նյութով, որը կհավաքեր միջավայրը կառույցի շուրջ։ Վազքուղու և կառույցի միջև կար հարթակ, որը կարող էր ծառայել տարատեսակ միջոցառումների համար։

Սպորտային կոմպլեքսին տվել էինք պարզ, մաքուր կուբի ծավալային տեսք։ Մուտքային հանգույցը նախագծված է որպես ակցենտ՝ շեշտելով ուղղությունը։ Նախատեսում էինք կառույցը իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով, ֆորմաներով։ Շենքի հիմնական դահլիճները, ամֆիթատրոնը, միջանցիկ հատվածները ծածկված էին լինելու մեկ ընդհանուր տանիքի տակ, որը գնարավորություն կտար ունենալ ընդհանուր օդափոխության համակարգ և դիտակետեր ամեն անկյունից։

Կառույցից հյուսիս՝ հողամասին կից ձևավորվել էր ամֆիթատրոն, որը թույլ կտար դիտել մրցումային խաղերը նաև դրսից և այնտեղ անցկացնել բացօթյա միջոցառումներ։

Վստահ ենք, որ Ալբերտ Ազարյանի մարզադպրոցից դեռ շատ մարզիկներ են դուրս գալու, ովքեր շարունակելու են բերել նոր հաղթանակներ Հայաստան Հուսով ենք միայն, որ նոր մարզադպրոցը կյանքի կկոչվի՝ ստեղծելով լավագույն պայմանները մարզումների և գալիք հաղթանակների համար։




Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել