copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:40 09-11-2022

Տարածքային ամբողջականությունը ճանաչելը պատասխան չի տալիս հարցին՝ Արցախը մտնում է այդ տարածքի մեջ, թե՞ ոչ. Սահմանադրագետ

Եթե որեւէ պետություն իր վրա է վերցնում ճանաչել այլ պետության տարածքային ամբողջականությունը, դա ընդամենը նշանակում է, որ ինքն իրավունք չունի որեւէ բռնի գործողություն ձեռնարկել մյուս պետության տարածքի նկատմամբ, այսինքն՝ դա ուժի չկիրառման սկզբունքի մի տարատեսակ է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Հայաստանի իրական օրակարգ» թեմայով քննարկման ժամանակ նշեց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Տարածքային ամբողջականության սկզբունքը իր մեջ չի պարունակում այն հարցի պատասխանը, թե որն է հարեւան պետության տարածքը: Այսինքն՝ պատասխան չի տալիս այն հարցին, թե տվյալ պետության տարածքի մեջ X տարածքը մտնում է, թե չի մտնում:

Կոնկրետ Ադրբեջանի հետ կապված, եթե Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ նրանք իրենց վրա պարտականություն են վերցնում որեւէ բռնի ուժ չկիրառել հակառակորդ պետության տարածքը գրավելու համար:

Բայց թե այդ տարածքի մեջ մտնում է Արցախը, թե չի մտնում, տարածքային ամբողջականությունը ճանաչելն այդ հարցին պատասխան չի տալիս:

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը եւ լռում են այն մասին, թե որն է Ադրբեջանի տարածքը, որն է Հայաստանի տարածքը, այդ ժամանակ ի հայտ են գալիս, այսպես կոչված, օժանդակ, լրացուցիչ փաստարկները, նշանները, թե ճանաչելով իրենք ինչ են ենթադրել:

Ցավոք սրտի, այս պարագայում ՀՀ իշխանությունները դարձել են Ադրբեջանի փաստաբաններ եւ ասում են՝ երբ մենք 1991-ին ճանաչում էինք ընդհանրապես տարածքային ամբողջականության սկզբունքը, մենք այդ ժամանակ արդեն իսկ ճանաչել ենք Արցախը Ադրբեջանի մաս է կազմել: Սա է ամբողջ տրագեդիան:

Ըստ էության, երկրի իշխանություններն անցնում են թշնամու կողմը եւ 100 տոկոսով ընդունում են ադրբեջանական թեզերը, որ իբր, Ղարաբաղն Ադրբեջանի մաս է: Սրանք տարբեր խնդիրներ ենք»,- ասաց սահմանադրագետը

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը