copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:21 09-11-2022

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ավելի ագրեսիվ ու լկտի է դարձել. Դավիթ Բաբայան


2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո տարածաշրջանում իրավիճակն ամբողջությամբ փոխվել է ։ Այս մասին ասել է ԼՂՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Նոյեմբերի 9-ը արյամբ գրվեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Մի կողմից, այդ օրն ավարտվեց արյունալի պատերազմը, բայց մյուս կողմից այդ պատերազմի արդյունքները ծանր ու դաժան են, եւ մինչ օրս մենք զգում ենք հետեւանքները։

Ավելին, Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի աջակցությամբ ավելի ագրեսիվ ու լկտի դարձավ։
Նոյեմբերի 9-ից հետո այլ իրավիճակ է, այլ Հարավային Կովկաս, այլ Ադրբեջան, այլ Արցախ, այլ Հայաստան։

Բայց նույնիսկ այս ծանր պահին իրավունք չունենք կոտրվելու։ Անկախ ամեն ինչից, պետք է պայքարենք մինչեւ վերջ, ճիշտ քաղաքականություն վարենք, փորձենք դուրս գալ ծանր վիճակից։ Եվ եթե մենք ամեն ինչ ճիշտ անենք, հնարավոր է պտտել պատմության անիվը»,- ասաց Բաբայանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել