Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:43 06-11-2022

Արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Օրերս ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության տարածքային բաժիններում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես, Ապարանի բաժնում արձանագրվել է երկու դեպք։ Երկու դեպքում էլ կամավոր հանձնել են որսորդական հրացաններ, այդ թվում՝ «ՏՕԶ» տիպի, ինչպես նաև ռազմամթերք՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է «ՏՏ» ատրճանակի կամավոր հանձնում։ Դարձյալ ատրճանակի, բայց այս դեպքում՝ թմբուկավոր, կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Արագածի բաժնում՝ շնորհիվ Արագածի ոստիկանների բացատրական աշխատանքի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան