copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:51 06-11-2022

Երևանի Սարալանջի խճուղում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վիրավորվել է 6 մարդ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW 525» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները «BMW 525» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներ Լ․ Թ․-ին (ծնված 1982 թ․), Ն․ Թ․-ին (ծնված 1957 թ․), Տ․ Ա․-ին (ծնված 2019 թ․), Է․ Ա․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ