copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:05 06-11-2022

Նիկոլ Փաշինյանը Քյարամյանին հանձնարարել է կալանավորել ինձ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտնում է, որ նախկինում՝ 2018–ին, Պետական վերահսկողական ծառայությունը, երբ նախագահում էր Դավիթ Սանասարյանը, ստուգումներ են իրականացրել Պետական բժշկական համալսարանում, տարբեր տարիներին վերաբերող տեղեկանք են գրում, որտեղ մեկ դրվագ փորձում են կապել իր հետ։

«Դավիթ Սանասարյանը հաստափոր տեղեկանք է գրում իր ստուգումների մասին և մեկ դրվագ փորձում է կապել ինձ հետ, որովհետև Բժկական համալսարանն այդ ժամանակահատվածում ինչ–որ բիզնես հարաբերություններ է ունեցել «Դիմադրության» շարժման ղեկավար Իշխան Սաղաթելյանի կազմակերպության հետ։ Հիմարություն է գրած լինում Սանասարյանի ղեկավարած «կանտոռան», և ես գիտեմ, թե դա ինչու է գրել նա։ Մի խոսքով, 2018–2022 թվականներին այդ փաթեթը շրջանառվում է իրավապահ կառույցներում, Սանասարյանից հետո այդ կառույցը ղեկավարում է Քյարամյանը, ով իր մասին տեղեկություն չունի, բայց փորձում է ճշմարտություններ բացահայտել այլոց մասին, և փորձում է այդ գործը սարքել թեմա։

Նա գործն ուղարկում է ԱԱԾ–ը, որտեղից գործն ուղարկում են ՀՔԾ, և հասկանում են, որ իրավական առումով որևէ հարց չկա, և չորս տարի անց, այս Քյարամյան կոչվածը, դառնում է Քննչական կոմիտեի ղեկավար, և այդ գործը նորից վերահասցեագրվում է այս «օբյեկտին»»,– ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Փաշինյանի հանձնարարությամբ Քյարամյանը համաձայնում է իր դեմ «գործ սարքել» և ստանձնում է «կեղտոտ առաքելություն»․ «Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կալանավորել ինձ, վստահաբար եմ ասում։ Այս գործից բոլոր կառույցները հրաժարվել են և նորից այս Քյարամյանն է համաձայնել դա անել»։

Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ գործին առավել մանրամասն կանդրադառնա իր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ինչ վերաբերում է գործի նյութերին ՝ գույքի ձեռքբերմանն է առնչվում, որից ինքը ոչ մի շահույթ չի ստացել։
Նա նաև տեղեկացրեց, որ այդ գործով ձերբակալվածներ կան․ «Միքայել Զախարի Նարիմանյանին են ձերբակալել երեկ, Բժշկականի նախկին ռեկտորին, այդ վաստակաշատ մարդուն ձերբակալում են Քննչական կոմիտեի մի թղթով»։

Արմեն Աշոտյանը այդ գործի հարուցումն ու քննումը կապում է իր քաղաքական գործունեության հետ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է