copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:59 04-11-2022

Նորակերտ գյուղում տեղի ունեցած վթարից տուժած ևս մեկ քաղաքացու կյանքը փրկել չի հաջողվել

Նոյեմբերի 4-ին, ժամը 17։43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորակերտ գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ և զոհեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «VAZ-2107» (վարորդ՝ Է․ Մ․) և «VAZ-2101» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Ք․-ի (ծնված 1970 թ.) և Է․ Մ․-ի դիերը ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։

«VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Մ․-ն հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Հ․ Մ․-ին․ տուժածը հոսպիտալացվել է Վարդենիս քաղաքի ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից