Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:09 04-11-2022

Մհեր Գրիգորյանն առաջնորդվելու է Նիկոլ Անհողինի կապիտուլիացիոն ակտի շարունակական ստորագրմամբ. քաղաքագետ

«Քանի որ Հայաստանի թրքամեդ վարչակարգը կառուցողական է համարում բոլոր այն հանդիպումների արդյունքները, որի պատճառով Հայաստանը բավական թուլանում է, իսկ Ադրբեջանի դիրքերը բավական ուժեղանում են, ապա ես որևիցե լավ բան սպասել չեմ կարող»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ խոսելով երեկ Մհեր Գրիդորյանի և Ադրբեջանի փոխվարչապետի Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից, որը, ըստ ԵՄ-ի կառուցողական է եղել։

Հիշեցնենք՝ Եվրոպական Միությունը Բրյուսելում հյուրընկալել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների երրորդ հանդիպումը: Նիստը կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Խոսելով օրեր առաջ Փաշինյանի ԱԺ ամբիոնից հնչեցրած մտքերից Համբարյանն ասաց.

«Հայաստանի վարչապետը ԱԺ ամբիոնից շատ պարզ հասկացրեց, որ ինքը պատրաստ է թուրքերին հանձնել ,այսպես կոչված, Տավուշի անկլավները, Տիգրանաշենը, երբ որ ինքը շատ պարզ ասում եր 29000, 8 տասնորդական քառակուսի կիլոմետր, ինքը դա ասելով նկատի ուներ Հայաստանի խորհրդային Սահմանները։

Փաշինյանը ծպտուն չհանեց Արծվաշենի վերաբերյալ, նաև չանդրադարձավ այն հանգամանքին, որ մինչև հիմա իր կողմից թուրքերին նվիրատված բոլոր հողերը ապօրինի են եղել, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա և դեմարկացիա տեղի չի ունեցել,- ասաց քաղաքագետը, ավելացնելով, որ ավելին սպասել կապիտուլիանտ Նիկոլից և նրա կապիուլիանտ թիմակից Մհեր Գրիգորյան անուն- ազգանունով այդ անձի վարվող բանակցություններից պետք չէ։

«Մհեր Գրիգորյան անձնավորությունը առաջնորդվելու է Նիկոլ Անհողինի կապիտուլիացիոն ակտի շարունակական ստորագրմամբ, օրեր առաջ Նիկոլ Անհողին զարմացել էր ասելով, որ չի կարող նույն մարդը երկու անգամ կապիտուլիացիա ստորագրել, ցավով պետք է արձանագրեմ, որ նրա պարագայում ինքը կարող է երրորդ և չորրորդ անգամ էլ ստորագրել, և, ընդհանրապես, Հայաստանը զրկել պետականությունից»,- ասաց Համբարյանը։

Համբարյանը նշեց, որ հայկական կողմը շարունակում է զիջել ամեն ինչ՝ տեղը ոչինչ չստանալով։

«Ավել սպասել սրանցից պետք չէ, սրանք շարունակում են Սահմանադրությունը, միջազգային օրենքները կոպտագույն կերպով խախտելով, թուրքերի դեմ ծնկած մեր հողերը նվիրել թուրքերին, դրա դիմաց ոչինչ չստանալով, քանի որ թուրքը որևիցե բան հայերին զիջելու, տրամադրելու նպատակ չունի»։

Համբարյանի խոսքով 2020թ-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս Հայաստանը որևէ դրական բան ձեռք չի բերում այդ բանակցություններում։ «2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո բանակցությունների արդյունքում Հայաստանը ինչ-որ դրական բան ձեռք բերել է։

Նույնիսկ գերիների հարցում Ադրբեջանը ուղղակիորեն մատի շուրջ է պտտեցնում Նիկոլին, խաբում է, և եթե հինգ գերի բաց է թողնում, օրեր անց մի 15 հոգու գերեվարում է։ Սա է դաժան և դառը իրականությունը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան