copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:51 04-11-2022

Մուրադ Փափազյանը հաղթել է Կառավարությանը եւ ԱԱԾ-ին

Oragir.news-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը հաղթել է Կառավարությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը։

Հայաստան մուտքը արգելելու վերաբերյալ որոշման վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը Փափազյանը վիճարկել էր, արդյունքում՝ բողոքը բավարարվել է թե Կառավարությունը, թե ԱԱԾ-ն պարտավորվել են Փափազյանին տեղեկատվություն տրամադրել իր Հայաստան մուտքը արգելելու հիմքերի մասին։

Նշենք, որ թե Մուրադ Փափազյանին, թե նրա ներկայացուցչին մինչեւ օրս որևէ կերպ պարզաբանում չի տրվել, թե ինչ սպառնալիք կարող է ներկայացնել ՀՀ-ի համար Մուրադ Փափազյանը։

Մինչդեռ «Անձնական տվյալների պաշտպանության» մասին ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տվյալների սուբյեկտն իրավունք ունի ստանալու իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների մասին անհրաժեշտ տեղեկատվությունը։

Մուրադ Փափազյանի ներկայացուցչից՝ Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ԱԱԾ-ն, Կառավարությունը տեղեկատվություն տրամադրել են։ Սահայկանը նշեց, որ տեղեկատվությունը չի տրամադրվել, դրա շրջանակներում Վարչական դատարանում կա հայց՝ ընդդեմ ԱԱԾ-ի, որը վարույթ է ընդունվել։

«Դատավոր նշանակված է, բայց հայտնի է, որ այդ դատավորը նշանակվել է Վերաքննիչ դատարանում, ուստի ենթադրում ենք, որ գործի վերամակագրում է լինելու»։ Նա ընդգծեց, որ Անհատական տվյալների պաշտպանության գործակալության որոշմանն ավելի ուշ կանդրադառնան։

Հիշեցնենք, որ Մուրադ Փափազյանը ընտանիքի հետ 2022թ հուլիսի 14-ին ժամանել է ՀՀ, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային անցման կետում իրավասու աշխատակիցները չեն թույլատրել վերջինիս մուտքը ՀՀ՝ միայն պատճառաբանելով, թե ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում։

Մուրադ Փափազյանն ստիպված էր նույն օրն ընտանիքի հետ վերադառնալ Ֆրանսիա։ Իրավապահների և պատկան մարմինների կողմից որևէ հոդաբաշխ պարզաբանում այդպես էլ չի տրվել, թե որն է պատճառը Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու համար։ Բարձրացված աղմուկին օրեր անց հաջորդել էր վարչապետի աշխատակազմի պարզաբանումը՝ «Արմենպրես» գործակալությանը, համաձայն որի՝ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է՝ հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերը:

«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը:

Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում: Այդ մասին վկայող տվյալներ հրապարակվել են տարբեր լրատվամիջոցների կողմից, իսկ տեսանյութերն առկա են նաև համացանցում: Ոչ միայն Ձեր կողմից նշված անձի, այլեւ հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է:

Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունը որեւէ վերապահում չունի խաղաղ ակցիաների որեւէ մասնակցի նկատմամբ: Իսկ հարձակումների կազմակերպիչների եւ մասնակիցների մուտքը Հայաստանի Հանրապետություն՝ օրենքով սահմանված կարգով արգելվել է»,- նշել են վարչապետի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը