copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:10 04-11-2022

Վարչապետի աշխատակազմի գույքը նորացվում-թարմացվում է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Եթե Հայաստանում ինչ-որ բան նորացվում-թարմացվում է, ապա դա, թերեւս, միայն վարչապետի աշխատակազմի գույքն ու հարմարություններն են։ Այս անգամ էլ վարչապետի աշխատակազմը «ներկայացուցչական ծախսերի» անվան տակ 6 հատ գորգ է գնել, որոնցից 5-ը՝ 220 հազար, 1-ը՝ 400 հազար դրամ արժողությամբ։ Վարչապետի աշխատակազմը գորգերը ձեռք է բերել «Մեգերյան կարպետ» ընկերությունից՝ ընդհանուր առմամբ վճարելով 1 մլն 500 հազար դրամ։

Բացի այս, «Արտեքսիմ» ՍՊ ընկերությունից գնվել է Box Black Dimond անունը կրող ապրանք, 4 հատ, որի 1 միավորի արժեքը 60 հազար դրամ է, իսկ թե ինչ է իրենից ներկայացնում Box Black Dimond-ը, գնման պայմանագրում նշված չէ։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ընկերությունը խմիչքների խանութ ունի, իսկ Box Black Dimond-ը թանկարժեք խմիչք է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր