copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:27 03-11-2022

Եթե Լեհաստանը ագրեսիա սանձազերծի, պատերազմը կբռնկվի Արեւելյան Եվրոպայում․ Բելառուսի Անվտանգության խորհուրդ

Լեհաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ եթե ագրեսիա սանձազերծի, պատերազմը կազդի ոչ միայն Բելառուսի վրա, այլեւ կբռնկվի ամբողջ Արեւելյան Եվրոպայում։ Մոսկվայում ԱՊՀ գործընկերների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Վոլֆովիչը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Լեհաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ եթե ագրեսիա սանձազերծի, պատերազմը կազդի ոչ միայն Բելառուսի տարածքի վրա, այն կբռնկվի Արեւելյան Եվրոպայի ամբողջ տարածքով։ Դրանից կտուժի Լեհաստանի եւ այլ երկրների խաղաղ բնակչությունը, որը չի ների իր քաղաքական առաջնորդներին այն ամենը, ինչ նրանք փորձում են անել այսօր»,- ասել է Վոլֆովիչը։

Պետքարտուղարը հայտնել է Մինսկի անհանգստությունը՝ կապված արեւմտյան հարեւանների կողմից հնչող ռազմական հռետորաբանության հետ։ Խոսքն առաջին հերթին Լեհաստանի ռազմականացման ու նրա ագրեսիվ մտադրությունների մասին է։

«Ի վնաս իրենց երկրի տնտեսական շահերի, նրանք շեշտը դրել են ռազմականացման, զինված ուժերի թվի, տեխնիկայի ավելացման վրա, ոչ ոք չի մտածում սովորական լեհ ժողովրդի մասին եւ թե ինչի համար է դա պետք:
Բայց թե ինչի համար է դա անհրաժեշտ, պարզ է՝ ագրեսիա սանձազերծել։ Ո՞ւմ նկատմամբ ագրեսիա սանձազերծել: Բնականաբար, ամենամոտը Բելառուսի Հանրապետությունն է»,- ասել է գեներալը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ