copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:56 03-11-2022

Ադրբեջանը նախատեսում է Թուրքիայի տարածքով կանաչ էներգիա արտահանել Եվրոպա

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է Թուրքիայի տարածքով կանաչ էներգիա արտահանել Եվրոպա։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «News.az» լրատվականը։

Հաղորդվում է, որ Շահբազովը ելույթ է ունեցել «Հետկոնֆլիկտային շինարարության մոդելը նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ» թեմայով համաժողովի ընթացքում, որն անցկացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի երկրորդ տարվա կապակցությամբ։

Շահբազովը հայտնել է, որ կանաչ էներգիայի փոխադրման հեռանկարային ուղիներից է Ադրբեջան-Թուրքիա-Եվրոպա էներգետիկ միջանցքը, որն անցնելու է Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի տարածքով։

«Ազատագրված հողերում կանաչ էներգիայի գոտու ստեղծման շնորհիվ Ադրբեջանը կվերածվի տարածաշրջանային զրոյական արտանետումների էներգետիկ հանգույցի»,- հավելել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին