copy image url
Միտք 3 տարի առաջ - 15:27 03-11-2022

Փաշինյանը պատրաստ է հայրենիքը հանձնելու ամեն քայլի, բայց ինչո՞ւ են մեր հանրային գործիչները մարդկանց մեջ անընդհատ փորձում մեռցնել պայքարի ոգին. Հոխիկյան

«Վաղ առավոտյան կարդում եմ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տարածված լուր, թե Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է տարեվերջին, և այնտեղ նշվելու են ժամկետներ Արցախի հայաթափման համար»: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Հրապարակման հեղինակները անգամ մանրամասն նշել են, թե որտեղից և ինչպես դուրս գալու Արցախի մեր հայրենակիցները։

Այդպիսի հրապարակումները ինձ մոտ միանգամից առաջացնում են բուռն բացասական արձագանք մի քանի պատճառով․

1․ Չի կարելի ազգին շարունակ մատուցել պարտվողական տրամադրություններ՝ անընդհատ ասելով, թե ամեն ինչ մեր փոխարեն որոշված է։ Իրականում ոչինչ մեր փոխարեն որոշված չէ, և այս խմորը դեռ շատ է ջուր քաշելու։

2․ Այն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է հայրենիքը հանձնելու ամեն քայլի, կասկածից վեր է, բայց ինչո՞ւ են մեր հանրային գործիչները մարդկանց մեջ անընդհատ փորձում մեռցնել պայքարի ոգին։ Ոչ մի թշնամի չի կարող Արցախի հայկական մնացած հատված մտնել, եթե մենք ազգովի կանգնենք ու պահենք այն։

Թեպետ ես վստահ եմ, որ 2022-ի ընթացքում որևէ խաղաղության (պարտության) պայմանագիր չի կնքվի, եթե նույնիսկ կնքվի էլ, Արցախի ճակատագիրը մնալու է անորոշ, բայց գիտեմ մեկ պարզ ճշմարտություն՝ անկախ իրադարձությունների զարգացումից, Հայաստանի բնակիչները և Սփյուռքը պետք է պատրաստ լինեն կրկին ազատագրական պայքար մղելու՝ Արցախը հայկական պահելու համար։ Ստեփանակերտից, Մարտակերտից, Ասկերանից, Մարտունուց ու շրջակա բնակավայրերից հայերը չպետք է դուրս գան և դուրս չեն գա։

Սիրելի Արցախցիներ, ուժեղ կացեք, զենքը միշտ մոտներդ պահեք, բայց մի վախեցեք։ Ամուր մնացեք ձեր շեներում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը