copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:21 03-11-2022

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Էրդողանը գոհունակություն է հայտնել, որ համագործակցության միջոցով իրենց հաջողվել է լուծել ուկրաինական հացահատիկի փոխադրման խնդիրը։ Նա ընդգծել է, որ ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի հացահատիկային արտադրանքը վաճառելու կարողությունը կարևոր նշանակություն ունի ողջ աշխարհի համար։

Թուրքիայի նախագահն իր խոսքում ուշադրություն է հրավիրել նաև հացահատիկի համաձայնագրի շարունակականության կարևորությանը։

Վերջինս նաև շեշտել է, որ փոխըմբռնման հիման վրա, որը լիովին կվերականգնի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, պետք է ավելացնել դիվանագիտական ​​ջանքերը՝ պատերազմն արդար լուծմամբ ավարտելու համար։