copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:52 04-11-2022

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի, ինչպես նաև հացահատիկային համաձայնագրի հետ կապված վերջին զարգացումները։

Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ամենաբարձր մակարդակով իրականացվող բանակցությունների արդյունքում հացահատիկային միջանցքի համաձայնագիրը հաջողվել է վերականգնել։ Նա շեշտել է, որ այժմ անհրաժեշտ է կենտրոնանալ համաձայնագրի ժամկետի երկարաձգման վրա, որը լրանալու է այս ամիս։

ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին՝ հացահատիկի միջանցքը վերականգնելու հարցում իր գործադրած ջանքերի համար։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող