copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:40 03-11-2022

Որքա՞ն գումար է ամեն տարի ՀՀ-ն փոխանցում ԵԱՏՄ միասնական բյուջե. ԱԺ-ում քննարկվում է պետբյուջեի եկամուտներ և ծախսեր հատվածը

ԱԺ-ում շարունակվում են 2023թ-ի բյուջեի քննարկումները: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժղովների համատեղ նիստում այսօր քննարկվում է 2023թ-ի բյուջեի այն քաղաքական հատվածը, որտեղ նախատեսված են եկամուտներ և ծախսեր՝ կապված ԵԱՏՄ և տարածաշրջանային մյուս երկրների հետ:

Հիմնական զարգացմամբ հանդես է գալիս ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում քննարկման առանձնահատկությունը նրանում է, որ 2023թ-ի պետբյուջեի նախագիծը որպես առանձին բաշխված ֆինանսական միջոցներ չունի:

Գիտենք, որ ԵԱՏՄ առնչությամբ ՀՀ-ն տնտեսական առումով փոխհարաբերվում է ընդհանուր բյուջե ձևավորելու, մաքսատուրքերի միասնական քաղաքականության և բաշխումների համակարգով. մենք յուրաքանչյուր տարի ՀՀ ներմուծված ապրանքների ներմուծման համար վճարված մաքսատուրքերի 1.22 տոկոսը առանձնացնելով որպես ՀՀ պետբյուջեի բաղկացուցիչ՝ մնացած գումարը փոխանցում ենք ԱՏՄ մյուս երկրներին և նույնկերպ ստանում ենք մյուս երկրների կողմից հավաքագրված մաքսատուրքերի հանրագումրի 1.22 տոկոսը՝ համապատասխանաբար այն ինտեգրացիոն գործընթացները, որոնք ընթանում են ԵԱՏմ շրջանակներում, ավելի բովանդակային և ծրագրային են, առանձին ֆինանսավորում չեն ենթադրում»,- ասել է Տիգրան խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին