copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:28 02-11-2022

Ով է զինվորական դատախազի նորանշանակ տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 1-ին հրաման է ստորագրել, որով զինվորական դատախազի տեղակալ է նշանակվել Գրիգոր Էլիզբարյանին։ ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնը թափուր էր սեպտեմբերի 20-ից, երբ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաման ստորագրեց Սևակ Հովհաննիսյանն ազատել պաշտոնից։

Մինչ զինվորական դատախազի տեղակալ նշանակվելը՝ Գրիգոր Էլիզբարյանը զբաղեցնում էր Եղեգնաձորի կայազորի զինվորականա դատախազի պաշտոնը։

2012 թ-ի ապրիլին Էլիզբարյանը նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ, այնուհետև, նշանակվել է Լոռու կայազորի զինվորական դատախազ, ապա Լոռու մարզի դատախազ է եղել։

2017 թ-ի հուլիսից աշխատում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ, 2018 թ-ի օգոստոսի 31-ին նշանակվել է ՀՀ զինվորական դատախազության Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազ։

Շիրակի մարզի նախկին դատախազ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ շատ լավ է գնահատում Էլիզբարյանի նշանակումը։ «Արժանի նշանակում է։ Գրիգոր Էլիզբարյան երկարամյա դատախազական աշխատանքի փորձ ունեցող, շատ բարձր մարդկային հատկանիշներով օժտված, համակարգում մեծ հարգանք ունեցող մարդ է»։

Էլիզբարյանի նշանակումը դրական գնահատեց նաև փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

«30 տարվա աշխատանքային փորձ ունի։ Համեստ, աշխատող մարդ է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ