copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:02 02-11-2022

Բաքուն ցանկանում է շտապ փակել հարցը՝ ճնշում գործադրելով․ արևելագետ

Ռուսաստանի առաջարկած ձևաչափը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ նա պահպանում է ստատուս քվոն Արցախում։ Երկրորդ՝ Բաքուն շտապում է հնարավորինս շուտ փակել այդ հարցը, այդ թվում՝ Հայաստանի վրա ռազմական ճնշում գործադրելով։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց արևելագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով վերջերս տեղի ունեցող տարածաշրջանային իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Պուտինի հայտարարությունից հետո Բաքվի ԱԳՆ հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ և հայտնել, որ պատրաստ է Երևանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ Դրան հաջորդել էր երկուշաբթի Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը Սոչիում։ Իսկ արդեն նոյեմբերի 1-ին ժամանել էր Թեհրան, այցը Թեհրան անակնկալ էր և նախատեսված չէր։ Այցի ընթացքում Իրանի նախագահն ու ՀՀ վարչապետը կարևորել են, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծում ստանան տարածաշրջանի երկրների պատասխանատուների միջոցով:

Խոսելով իրադարձությունների հնարավոր ազդեցությունների մասին Սոչիում տեղի ունեցող եռակողմ հանդիպման որոշումների վերաբերյալ, Իրան Փաշինյանի այցի մասին Մելքոնյանն ասաց․ «Բավականին դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենա»։

Մելքոնյանը ընդգծեց, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանն անշուշտ երաշխիքներ է ստացել․ «Սա նշանակում է, որ Ադրբեջանը, այնուամենայնիվ, երաշխիքներ է ստացել ԱՄՆ-ից, ուստի Սոչիում անզիջում դիրք էր գրավել»։

Խոսելով Սոչիում և դրան հաջորդած ստեղծված իրավիճակի մասին արևելագետը նկատում է․ «Այստեղ պետք է հիշել մի շարք բաներ: Նախ՝ ելնելով դրանից՝ այս կոչը կարելի է դիտարկել այսպես՝ եթե Մոսկվայի ճնշման տակ չարագացնեք այս հարցի լուծումը, ամեն ինչ կարող է ձգձգվել, և Ռուսաստանը դառնա խաղաղության պայմանագրի հիմնական հովանավորն ու շահառուն»։

Մելքոնյանը նշեց․ «Հավանաբար բանակցությունները Պուտինի և Ալիևի միջև ավելի երկար են տևել, քան Փաշինյանի, ուստի ավելի դժվար էր պայմանավորվել հայտարարության շուրջ»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել