copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:06 02-11-2022

Սամվել Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը ողջունում է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախում «հայտնությունը» եւ պետական կառավարման համակարգում դերակատարում ստանձնելու պատրաստակամությունը։ Մեր լրագրողի հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ Արցախում սահուն իշխանափոխություն է իրականացվում, եւ արդյոք Վարդանյանը կարո՞ղ է այս բարդագույն ժամանակներում պաշտպանել արցախցիների շահը, Բաբայանը պատասխանել է․

«Մարդը եկել է, ցանկություն է հայտնել ծառայել իր ժողովրդին, պետք է հնարավորություն տալ, որ ծառայի։ Թե իշխանափոխություն է ծրագրված կամ ոչ, ես դա չգիտեմ, բայց Արցախի ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի, պետք է թույլ տալ, որ աշխատի։ Գուցե մարդը կարողանում է արդարացնել այդ սպասելիքները»։

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը հոկտեմբերի 5-ին Արցախում հանրահավաք իրականացրեց, որի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Սակայն այդ հավաքը բազմամարդ չէր։ Բաբայանն ասում է, որ ներկայում աշխատում է Արցախի ճանաչման հարցի իրավական փաթեթի վրա, եւ կարծում է, որ մենք պետք է իրավական ճանապարհով առաջ շարժվենք։ Փորձագետների մասնակցությամբ մշակված փաստաթղթով Բաբայանը պատրաստվում է դիմել միջազգային դատարան։ Նա կարծում է, որ դա միակ ճանապարհն է, որով կարելի է հասնել Արցախի ճանաչմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը