copy image url
Ներքին 5 տարի առաջ - 19:48 28-06-2021

Սահմանադրական դատարան է պատրաստվում դիմել «Պատիվ ունեմ» դաշինքը

Սահմանադրական դատարան է պատրաստվում դիմել «Պատիվ ունեմ» դաշինքը։ Դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Այդ մասին հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Սոս Հակոբյանը նաև ասել է, որ արձանագրված բոլոր խախտումները, որոնք վերաբերում են ազատ, արդար ընտրություններ անցկացնելուն, խոչընդոտելուն, կներկայացվեն, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառումը, շրջիկ խմբերի կիրառումը, ատելության խոսքը, Հանրային հեռուստաընկերության եթերաժամանակի ոչ հավասար տրամադրումը։

Հիշեցնենք, որ 2021թ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները մի շարք քաղաքական ուժերի կողմից կասկածի տակ են դրվում։ Ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում հայտնի դարձավ, որ երեք քաղաքական ուժ՝ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը ԿԸՀ դիմումներ են ներկայացրել՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին, որոնք, սակայն մերժվել են։

Նշենք, որ նույն պահանջով Սահմանադրական դատարան է պատրաստվում դիմել նաև «Հայաստան» դաշինքը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում