copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:08 01-11-2022

Հայտնաբերվել է ապօրինի պահվող ինքնաձիգ ու փամփուշտներ

Հոկտեմբերի 29-ին ոստիկանության Էրեբունու բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները հավաստի տեղեկություն ստացան, որ Աթոյան փողոցի բնակիչներից մեկը հողամասում ապօրինի զենք-զինամթերք է թաքցրել։
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նույն օրը տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի և տարածքային քննչական մարմնի ծառայողներն այցելեցին Աթոյան փողոց։

Տեղեկությունները հաստատվեցին։ Իրավապահները հայտնաբերեցին գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփշտատուփեր՝ 7,62 մմ տրամաչափի 171 փամփուշտով։ Զենք-զինամթերքը թաղված էր հողամասում։
Տանտերը ձերբակալվել ու տեղափոխվել է Էրեբունու բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել