copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:29 01-11-2022

Բաքուն Թեհրանին մեղադրում է Երևանին աջակցելու համար

Թուրքական պետական լրատվական գործակալությունը հրապարակել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի աշխատակից Ջավիդ Վալիևի՝ «Ադրբեջանի տարածաշրջանային հարարբերությունները Ղարաբաղյան հաղթանակի տարեդարձին» հոդվածը։

Վելիևը հոդվածում անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերություններին՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանային զարգացումներում Իրանի այսպես կոչված ագրեսիվ դիրքորոշման վրա։

Նա դժգոհել է, որ 44-օրյա պատերազմի օրերին իրանական մամուլում հրապարակվում էին հակաադրբեջանական նյութեր, իսկ Իրանի տարածքով զենք է մատակարարվել Հայաստանին։ Հեղինակի համոզմամբ՝ Իրանի նոր կառավարությունը շարունակում է հակաադրբեջանական քաղաքականություն վարել ու աջակցել Հայաստանին։

«Իրանը, որը Արևմուտքին տարածաշրջան բերած Հայաստանի կառավարության վրա ճնշում գործադրելու փոխարեն նախընտրում է նրա հետ համագործակցությունը խորացնել, ագրեսիվ քաղաքականություն է որդեգրել Ադրբեջան-Թուրքիա զույգի դեմ։ Բնականաբար դա էլ խիստ արձագանք է ստացել Ադրբեջանից։ Ադրբեջանական մամուլը վերջին 30 տարում առաջին անգամ առանց խուսափելու բացահայտ օրակարգ է բերել Հարավային Ադրբեջանի թեման՝ ուղերձ հղելով Իրանին»,-նշվել է հոդվածում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում