copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 02:13 01-11-2022

Թուրքիայի Օրդու նահանգի վերջին երկու հայ բնակիչները մահացել են

Թուրքիայի սևծովյան տարածաշրջանի Օրդու նահանգի Ալթընօրդու շրջանում մահացել են տեղի վերջին երկու հայ բնակիչները։ Ինչպես փոխանցում է «Ermeni Haber» գործակալությունը, մեկ օրվա տարբերությամբ 90 տարեկանում մահացել է բժիշկ Տիգրան Թորմանյանը և 86 տարեկանում՝ նրա քույրը՝ դեղագործ Արտեմ Թորմանյանը։

Հաղորդվում է, որ Տիգրան և Արտեմ Թորմանյաններն իրենց կյանքի ողջ ընթացքում՝ բացառությամբ Ստամբուլում կրթություն ստանալու տարիների, ապրել են Ալթընօրդուում և բժշկական օգնություն ցուցաբերել շրջանի բնակչությանը՝ շատ հաճախ առանց դրամական փոխհատուցման։

Տիգրան Թորմանյանը 25 տարի եղել է «Օրդուսփոր» ակումբի բժիշկը և թուրքական «Takvim» պարբերականի տվյալներով՝ այդ պարտականությունները կատարել է ամբողջովին անվճար։
Նշվում է, որ բնակավայրում եկեղեցի և հոգևորական չլինելու պատճառով վերջիններիս հոգեհանգստի արարողություններն անցկացվել են թաղմասի մզկիթում՝ մուսուլման հոգևորականի մասնակցությամբ:

Դեպքի վերաբերյալ ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաև Պոլսի Հայոց պատրիարքարանը։ Հայտարարության համաձայն՝ հայ քաղաքացիների մահվան վերաբերյալ իրենց տեղեկություն չի տրամադրվել։ Պատրիարքարանը հայտնել է, որ այս կիրակի Ստամբուլի Ֆերիքյոյի շրջանի Սբ. Վարդանանց եկեղեցում հանգուցյալների համար հոգեհանգստի կարգ կանցկացվի։

Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Ալթընօրդու շրջանի Զաֆերիմիլլի թաղամասում, որտեղ ապրում էին Թորամանները, ժամանակին ավելի քան 12 հազար հայ է բնակվել, և այն կոչվել է հայկական թաղամաս։



Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել