copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 13:35 15-06-2021

Իլինոյս նահանգի քիմիական գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել

ԱՄՆ Իլինոյս նահանգում հրդեհվել է Chemtool քիմիական գործարանը: Իշխանությունները սկսել են տարհանել տեղի բնակիչներին հաստատությունից մեկ մղոն շառավղով, հաղորդում է NBC News-ը:

Գործարանը պատկանում է Chemtool Inc-ին և արտադրում է քսանյութեր, մետաղամշակող հեղուկներ ու մաքրող միջոցներ:

Արտակարգ իրավիճակների աշխատակիցները կարողացել են տեղայնացնել մեծ հրդեհը: Հրշեջ ծառայության ղեկավար Ռոքթոն Քըրք Վիլսոնի խոսքով, կրակի մարումը կարող է հանգեցնել դեպի Ռոք գետ քիմիական նյութերի վտանգավոր արտահոսքին: Բնապահպանական աղետը կանխելու համար փրկարարները հրդեհը ջրով չեն մարել:

«Շենքը հիմնականում ավերվել է»,- ավելացրել է Վիլսոնը:

Առայժմ հայտնի չէ, թե որն է հրդեհի պատճառը, տուժածների մասին տեղեկություններ նույնպես չկան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը