copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:38 31-10-2022

Փաշինյանը Պուտինին հայտնել է ադրբեջանական զինուժը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս բերելու անհրաժեշտության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց ադրբեջանական զինուժի դուրսբերման կարևորության մասին։

«Հուսով եմ, որ այսօրվա քննարկումներից հետո այս հարցը կլուծվի», - ասաց Փաշինյանը։

«Մեզ համար շատ կարևոր է Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ 2021 թվականի մայիսի 11-ի դրությամբ ադրբեջանական զորքերը դիրքեր դուրս բերելու անհրաժեշտության մասին ձևակերպմամբ», - ասել է Հայաստանի վարչապետը։

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ. մենք պատրաստ ենք ցանկացած պահի կոնկրետ որոշումներ կայացնել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության վրա։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունները պետք է լինեն Հայաստանի լիակատար վերահսկողության ներքո և գործարկվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։ Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայությունը պետք է վերահսկի վերոնշյալ պայմանագրերի կատարման ընթացքը», - ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել