Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 14:25 31-10-2022

2023 թվականին Կառավարության պարտքն անվանական մեծությամբ կհասնի 4 տրլն 225 մլրդ դրամ․ Տ․ Խաչատրյան

2022 թվականին Կառավարության պարտքն անվանական մեծությամբ կկազմի 4 տրլն 232 մլրդ դրամ։ Իսկ 2023 թվականին այն կհասնի 4 տրլն 225 մլրդ դրամ։ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում այս մասին հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

«62 % պարտքի ընդհանուր կառուցվածքում այս տարին կամփոփենք արտաքին աղբյուրներից ֆինանսավորված պարտքի կշռով։ Կամ 37․9 % ներքին պարտքի կշիռ կկազմի ընդհանուր պարտքի մեջ։ Գալիք տարում ներքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի կառուցվածքում կկազմի 41,4 տոկոս»,- ասաց նա։

Ըստ Խաչատրյանի՝ արտաքին վարկերն ու պետական արտարժույթով պետական պարտատոմսերն առանձնացված են որպես երկու առանձին բաղադրիչներ։

«Գիտեք, որ մեր արտաքին վարկերի մի զգալի մասը ներկայում եվրո պարտատոմսերն են, որոնք շրջանառվում են՝ տարբեր թողարկումներով ձևավորված պորտֆելով։ Մեզ նախորդ տարիներին ընդհանուր պարտքի 82 %-ը ֆիքսված տոկոսադրույքով է։ Այսինքն, եթե լողացող տոկոսադրույքով լիներ, ինչպես այն 17․9 %-ի դեպքում է, ապա միջազգային շուկաներում փողի գինը բարձրանալու արդյունքում մենք կունենայինք պարտքի փաստի սպասարկման ավելի մեծ ծախսեր»,- ասաց նա։

Նախարարության կանխատեսումներով՝ այս տարվա հարկային եկամուտներն կկազմեն առնվազն 1 տրլն 920 մլրդ դրամ։ Սա, ըստ նախարարի, 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով արված կանխատեսումներից մոտ 75 մլրդ դրամով ավելին է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին