copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:28 30-10-2022

Վիետնամցիները ծիծաղում են ընդդիմադիրների վրա. Ֆեյքերի աշխարհագրությունն ընդլայնվում է

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, վերսկսելու են նոյեմբերի հինգին հանրահավաքը, նաև անդրադարձել Արցախում տեղի ունեցած հանրահավաքին։ «Արցախը ոտքի է կանգնել։ Արցախում 1988-ի ոգին է։ Մենք երկար ենք սպասել այս օրվան։ Արցախը միասնական է։ Արցախը տեր է իր պետականությանը։ Արցախից այսօր հստակ ուղերձներ հնչեցին։ Մեր պարտքն ու պարտականությունն է անսալ Արցախի ձայնին։ Իբրև հայ, իբրև ՀՀ քաղաքացի, իբրև արժանապատիվ մարդ տեր կանգնել Արցախին և Հայաստանին: Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների նոյեմբերի 5-ին Դիմադրության շարժումը հրավիրում է հանրահավաք»։ Բանն այն է, որ գրառումը ծիծաղելի է թվացել 1300 հոգու:

Պարզվեց, որ գրառումը ծիծաղելի է թվացել Դոնգ Վայ Լային, Հույ Վու Տունին, և էլի մի քանի հարյուր վիետնամացի «օգտատիրոջ»։ Իհարկե, գաղտնիք չէ, որ գոյություն ունեն կայքեր, որտեղ կարելի է վիետնամացի, պակիստանցի, նիգերիացի և մի շարք այլ երկրների օգտատերերի մի քանի հարյուր կամ հազար լայք պատվիրել: Ահա այս կարգի էժանագին քարոզչական հնարքներ են կիրառվել, միայն թե Ստեփանակերտի ցույցի մասին ինֆորմացիան ցրեն, իսկ թե որտեղից կարող է փչել քամին՝ թողնում ենք ընթերցողների երևակայությանը։









Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում