copy image url
Միտք 4 տարի առաջ - 14:38 24-04-2022

Չավուշօղլուն ու թուրք օգտատերերը հենց քեզ վրա են ծիծաղում


Չավուշօղլուն ու թուրք օգտատերերը հենց քեզ վրա են ծիծաղում Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ որոշել է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հայրենյաց պաշտպան երիտասարդների անմահացումը իբրեւ հանուն ոչնչի զոհվել որակած ու զենքերը զարդ դարձնող իր տիկնոջ հետ:

Հիմա Եղեռնի նահատակների արյան ու հիշատակի ուրացումը վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պատրաստվում է ամրագրել խաղաղության պայմանագրով: Իսկ Ուրուգվայ այցելած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ծիծաղում ու ձեռքով ցույց է տալիս թուրքական ազգայնական խմբավորում «գորշ գայլերի» հայտնի ժեստը՝ իր այցի դեմ բողոքող, Հայաստանի դրոշն ու Հայոց ցեղասպանության մասին պաստառներ պարզած ուրուգվայահայերին: Բայց Նիկոլ Փաշինյանը նման բաները չի «նկատում», նա քանիցս հայտարարել է, որ իրեն ոչինչ չի կարող շեղել «խաղաղության օրակարգից»,որն ըստ էության նոր ցեղասպանության օրակարգ է:

Եվ Չավուշօղլուն իրականում հենց Փաշինյանի վրա է ծիծաղում ու նաեւ նրա արտգործնախարար Արաբաթ-Արարատ Միրզոյանի, ում վերջերս նույն Չավուշօղլուն առանց փողկապի էր դիմավորել՝ պաշտոնական հանդիպման ժամանակ: Նիկոլ Փաշինյանն իր այցի տեսանյութն է դրել ֆեյսբուքում,որը «սրտիկել» են իշխանական ֆեյքերը՝ Դուխով հայ ժողովրդի վարչապետ անունով օգտատիրոջ հետ միասին, իսկ թուրքական ազգանունով օգտատերերը «նոլդու Փաշինյան» են ակնարկել ծիծաղի սիմվոլով: Սա է ներկայիս իրականությունը, իսկ ապագան,բնականաբար, առանց Նիկոլ Հայաստանը պետք է լինի:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում