Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:14 30-10-2022

Հիմա իր թշնամին կրթված մարդն է, որը շարունակում է ապագայի հեռանկար որոնել․ քաղաքագետ

2018-ի ցույցերին, սկզբնական փուլում, մասնակցում էր հիմնականում միջին խավը, որտեղ մեծ դեր էր խաղում կրթված երիտասարդությունը, որը երկրում փոփոխություններ էր ուզում։
Մարդիկ հոգնել էին կոռուպցիայից, տեղական հեղինակություններից, ԱԺ-ում հայտնված բազմաթիվ հակաէսթետիկ, փնթի ու հակաինտելեկտուալ կերպարներից, նաև կրիմինալից և ցանկանում էին ապագայի հեռանկար տեսնել։ Դա ապստամբություն էր երկիրը նվաճած Ճահճի դեմ։ Դա բնական ցանկություն ու ձգտում էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Երբ հանրահավաքները դարձան ավելի բազմաքանակ, հրապարակը կորցրեց իր որակն ու հայտնվեցին խորովածի մաղալները, դրոշի վրա բլոտ խաղացողները, հակասոցիալական տարրերը, որոնք առաջնորդ էին ցանկանում, ով կլուծի իրենց սոցիալական վրեժը։ Հանրահավաքների որակի փոփոխության հետ միաժամանակ, փոխվեցին նաեւ կարգախոսները։ Այլև հերոսը "քաղաքացին" չէր, այլ Դուխովը, ով եկել է պատժելու։ Առաջ եկավ սևի-սպիտակի ջրբաժանը։

Դուխովը պետք է ընտրություն կատարեր, թե այսուհետ որ խավի վրա է շարունակելու հենվել։ Առաջին բազմությանն ինքն ասելիք չուներ, իրականում դա իր համար խորթ խավ էր։ Հոգեհարազատ խավը, որն իր համար հասկանալի էր, ում հետ կարող էր նույն լեզվով խոսել, ում հետ նույն կյանքով էր ապրել, դա վրեժ տենչացողներն էին։

Դուխովն իր ընտրությունն վաղուց կատարել է, հիմա իր թշնամին կրթված մարդն է, ով ոչ թե վրեժ է տենչում, այլ շարունակում է ապագայի հեռանկար որոնել, այսինքն միջին խավն է։
Երբ միջին խավը կարողանա մոբիլիզացվել, Դուխովը կնահանջի, որովհետեւ իր այսօրվա հենարանն ամբոխն է, որը բնազդներով է առաջնորդվում, սակայն տեղի է տալիս, երբ իր առջեւ տեսնում է կազմակերպված զանգվածին»,- գրել է քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել