copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:07 30-10-2022

Կիեւը որքան ձգձգի բանակցությունները, դրանք ավելի բարդ կընթանան. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ որքան երկար ձգձգի Կիեւը բանակցությունները, այնքան իր համար ավելի դժվար կլինի համաձայնության գալ Մոսկվայի հետ։ Լավրովն այս մասին խոսել է «Աշխարհի եզրին. Կարիբյան ճգնաժամի դասերը» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը հրապարակված է արտաքին գործերի նախարարության կայքում։

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Մոսկվան երբեք չի մերժել եւ երբեք չի հրաժարվում բանակցություններից, եւ որ նրանք, ովքեր հրաժարվում են, մասնավորապես Կիեւը՝ «արեւմտյան հովանավորների անմիջական ցուցումով», պետք է տեղյակ լինեն, որ բանակցությունների հարցում հետագա դժվարություններ կունենան։

Լավրովն ընդգծել է, որ սեպտեմբերի 30-ին Կրեմլում ունեցած իր ելույթում պետության ղեկավարը կրկին կոչ է արել Կիեւի իշխանություններին՝ դադարեցնել ռազմական գործողությունները եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Արեւմուտքը հերթական անգամ չի լսել, իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույնիսկ հրամանագիր է ստորագրել, որով արգելում էր Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնագրերը։

«Նա կատակերգական արտիստ է, սակայն հիմա կատակերգություն չէ: Ուկրաինայում իրադարձությունները ողբերգական ընթացք են ստանում այն ​​ամենի պատճառով, ինչ կատարվում է այս ռեժիմի որոք, որը վայելում է Արեւմուտքի բացարձակ անպատժելիությունը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ