Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:31 30-10-2022

Սոչիում չպետք է ստորագրվի թուղթ, որով սահմանափակվի արցախցիների ինքնորոշման իրավունքը. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային:

«Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով»,- Արցախի ԱԺ ամբիոնից հայտնեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, հավելելով, որ հանրահավաքի բուն նպատակներից է կանխել վաղը Սոչիում կայանալիք Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպման փաստաթղթի ստորագրումը. «Սոչիում չպետք է ստորագրվի թուղթ, որով սահմանափակվի արցախցիների ինքնորոշման իրավունքը»։

ԱԺ արտահերթ նիստն ու հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ