copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:41 30-10-2022

Սոմալիի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ


Առնվազն 100 մարդ է զոհվել, ևս 300-ը վիրավորվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում կրթության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է Reuters-ը։

Նախնական տվյալներով՝ աշխատել են երկու մեքենաների մեջ տեղադրված պայթուցիկ սարքեր։ Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր ինը զոհի մասին, այդ թվում՝ երեխաներ:

Շաբաթ օրը «Դալսան» հեռուստաընկերությունը հայտնել էր նախարարության շենքի մոտ մի քանի պայթյունի մասին։

Ավելի ուշ Shabelle հեռուստաընկերությունը հայտնել է, որ առնվազն հինգ մարդ մահացել է, այդ թվում՝ տեղական հեռուստաընկերության թղթակիցը և շրջանի ոստիկանապետը: Garowe պորտալն էլ հայտնել է, որ պայթյունների հետևանքով հնարավոր է՝ վիրավորվել է Reuters-ի լուսանկարիչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին