copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:27 30-10-2022

Մեխակ Արզումանյանը ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ

ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.
«Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձի, միաժամանակ փրկարար ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ:

30 տարի առաջ ստեղծված կառույցի գործունեության հիմքը եղել և շարունակում է լինել մարդասիրությունը։

Դժվար, բայցև պատվաբեր առաքելության շնորհիվ է, որ հաջողեցինք վաստակել մեր հայրենակիցների հարգանքն ու վերաբերմունքը: Անցած տասնամյակների ընթացքում ծառայության աշխատանքի արդյունքն ու լավագույն գնահատականը՝ միանշանակ ժողովրդի վստահությունն է։

Ճգնաժամային կառավարման կենտրոնի շուրջօրյա աշխատանքով՝ տարեցտարի ավելի է ամրապնդվում ծառայություն-հասարակություն կապը: Մեր հայրենակիցներն էլ գիտեն, որ ցանկացած իրավիճակում կարող են ապավինել Արցախի փրկարարին: Ինչը հատկապես ակնառու դարձավ 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած օրերին:

Այսօր ունենք մի համակարգ, որտեղ կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կանխարգելման, արագ արձագանքման և վերականգնման բոլոր ծառայությունները, իսկ յուրաքանչյուր աշխատակից գիտի իր դերը՝ ճիշտ գործելու և առավելագույնն անելու սահմանը:

Կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների բարեկարգ ու նորոգվող պայմանները, պարբերաբար թարմացվող տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, հաճախակի վերապատրաստվող կադրերը, յուրաքանչյուրիս սրտացավ ու արհեստավարժ մոտեցումը մի նոր որակ է հաղորդել ԱԻ ծառայությանը:

ԱԻՊԾ ենթակայությամբ գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն», «Տեխնիկական անվտանգության կենտրոն» և «Պետական պահուստ» ՊՈԱԿ-ների հետ մշտապես տարվող հետևողական ու համակարգված աշխատանքն ապահովում է ծառայողական գործունեության բարձր մակարդակը:

Տարիների ընթացքում ծառայությունն իր կայացման ուղին կերտել է՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ: Սակայն, այսօր ունենք մի կառույց, որն ի զորու է կանխարգելել ու հակազդել ցանկացած վտանգի պայմաններում:

Ծառայել 24-ժամյա ռեժիմով, արագ արձագանքել ցանկացած կանչի, օգնել ու փրկել՝ ներդնելով վերջին ջանքերը, պատշաճորեն կատարել ծառայողական պարտականությունները, բարձր պահել փրկարարի պատիվն ու արժանապատվությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում ուժ, համբերություն և նորանոր հաջողություններ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ