copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 00:43 30-10-2022

Մխիթարյանը մասնակցեց «Ինտերի» հաղթական հանդիպմանը

Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթեց «Սամպդորիային»։

Միլանյան թիմի գոլերը խփել են Ստեֆան դե Վրեյը, Նիկոլո Բարելան և Խոակին Կորեան։

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» 24 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնայան։