copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:58 29-10-2022

Թեհրանը հայտնում է Անկարայի հետ հարաբերությունների զարգացման մտադրության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և թուրք ժողովրդին՝ Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը։

Ռաիսին ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է Անկարայի հետ զարգացնել երկկողմ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Իրանը և Թուրքիան՝ որպես երկու անկախ պետություններ, ովքեր դեմ են միակողմանիությանը, երկկողմ հարաբերությունները զարգացնելու լայն հնարավորություններ ունեն։

«Անկասկած երկարաժամկետ համագործակցության ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու երկու երկրների լուրջ կամքը հստակ հեռանկար է ստեղծում՝ հարաբերությունների ամրապնդման և ընդհանուր նպատակների ու շահերի իրականացման համար»,- իր շնորհավորական ուղերձում նշել է Ռաիսիսն։

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 29-ին Թուրքիայում նշվում է երկրի գլխավոր տոնը՝ Հանրապետության օրը։ 1923 թվականի այդ օրը Մուսթաֆա Քեմալի գլխավորությամբ Թուրքիան հռչակվեց հանրապետություն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը