copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:23 29-10-2022

Եղեգնուտ գյուղի 27-ամյա բնակիչը բենզասղոցով հատել էր մոտ 15 ծառ

Հոկտեմբերի 24-ի երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Լոռու մարզի Եղեգնուտ գյուղում ստուգել են նույն գյուղի 27-ամյա բնակչի «ԳԱԶ» մակնիշի բեռնատարը: Մոտ 3,5 խմ փայտանյութով բեռնված մեքենան առանց հաշվառման համարանիշի էր: Տղամարդը հայտնել է, որ փայտանյութն իրենն է: Նույն օրն առավոտյան գյուղի հանդամասում բենզասղոցով հատել էր մոտ 15 կանգուն ծառ: Վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Բեռնատարը տեղափոխվել է Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը