copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 13:01 28-10-2022

«Ուրարտու» ՖԱ-ի ակադեմիան կկրի Էդվարդ Գրիգորյանի անունը

«Ուրարտուի» ակադեմիան անվանափոխվել է ու այսուհետ կկրի ակումբի մանկապատանեկան դպրոցի հիմնադիր-տնօրեն, Հայաստանի վաստակավոր մարզիչ Էդվարդ Գրիգորյանի անունը։

Գրիգորյանը հանդես է եկել Երևանի «Դինամոյի» փոխարինող թիմի կազմում։ 1952թ․ մարզչական աշխատանքի է անցել մայրաքաղաքի ֆուտբոլի նորաբաց դպրոցում (հետագայում՝ հանրապետական), գլխավորել է Հայաստանի պատանեկան հավաքականը, իսկ 1959-ին նշանակվել է նույն դպրոցի տնօրեն։ 1967թ․ ստանձնել է Երևանի «Արարատի» ղեկավարությունը, իսկ 1968-72թթ եղել է այս թիմի պետ և իր ներդրումն է ունեցել նրա 1971թ․ «արծաթե» հաջողությունում։ 1976թ․ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի հետ մեկտեղ ղեկավարել է նաև օլիմպիական հերթափոխի հանրապետական ուսումնարանը (գիշերօթիկ մարզադպրոց)։ Նրա օրոք բուռն զարգացում ապրեց հայկական պատանեկան ֆուտբոլը և բարձր ցուցանիշների հասավ համամիութենական մրցասպարեզում։ Էդվարդ Գրիգորյանն արժանացել է Հայաստանի ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչման։ ՍՄԿԿ անդամ է, Հանրապետության վաստակավոր մարզիչ։

2021 թվականի սեպտեմբերի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզաբազայում տեղի ունեցավ արձանախմբի բացման հանդիսավոր արարողություն։ Լեգենդար ֆուտբոլիստներ Հովհաննես Զանազանյանի, Արկադի Անդրիասյանի արձանների, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, Արիության մեդալակիր, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի երկարամյա աշխատակից Սիմոն Իսրայելյանի կիսանդրու հետ միասին տեղադրվեց նաև դպրոցի հիմնադիր-տնօրեն Էդվարդ Գրիգորյանի կիսանդրին։
Հավելենք նաև, որ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի պատմության նորաբաց թանգարանում կա նաև Էդվարդ Գրիգորյանին նվիրված անկյուն, որը պատմում է նրա կենսագրության ու վաստակի մասին։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել