copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:55 28-10-2022

Բաքուն Երևանից պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի առանցքային տարրերի վերաբերյալ

Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ Բաքուն Երևանից պատասխան է ակնկալում խաղաղության պայմանագրի առանցքային տարրերի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին: Նա հիշեցրել է, որ այս ամիս Ժնևում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։

«Ինչպես գիտեք, այս ամսվա սկզբին Ժնևում խաղաղության պայմանագրի հարցով տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի հարցով։ Այս հանդիպմանը ադրբեջանական կողմը հակառակ կողմին նախանշել է ապագա խաղաղության պայմանագրի հիմնական տարրերը։

Մամեդովը տեղեկացրել է, որ Ադրբեջանն այս պահին Հայաստանից պատասխան է ակնկալում։ Նրա խոսքով` այս պատասխանի հիման վրա կքննարկվի հետագա հանդիպումների անցկացումը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով