copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:59 27-10-2022

ՀՀ իշխանությունները հակված են ընդունել Վաշինգտոնյան փաստաթուղթը՝ այն, ինչ ուզում է Ադրբեջանը․ Մետաքսե Հակոբյան

«Հայաստանյան իշխանությունները չեն էլ թաքցնում, որ իրենք հակված են ընդունել Վաշինգտոնյան փաստաթուղթը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Այսինքն, իրենք գնում են այն ճանապարհով, ինչ իրենցից պահանջում է Ադրբեջանը։ Այն է՝ փաստաթղթային ստորագրությամբ հրաժարվել Արցախից, և ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառել Արցախն Ադրբեջանի տարածքի մեջ։ Այսինքն՝ իրենք գնում են այդ ճանապարհով։ Դա արդեն հստակ դիրքորոշում է, որին իրենք գնում են։ Աստված մի արասցե, եթե մեզ չհաջողվի դրա դեմն առնել, որովհետև մենք այդ ուղղությամբ մեծ թափով ենք աշխատում, հակառակ դեպքում շատ շուտով Արցախի բնակչությունը ստիպված պետք է լինի կա՛մ բռնել գաղթի ճանապարհը, կա՛մ ուղղակի ցեղասպանվել, որը կլինի Հայաստանի իշխանությունների ձեռքով ցեղասպանություն։ Այս անգամ դա չի դիտարկվի որպես Ադրբեջանի կամ Թուրքիայի կողմից»,- ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ այս վտանգներն առավել ակնհայտ են դարձել հատկապես վերջին շրջանում։

«Մանավանդ, երբ Արցախի պատվիրակությունն էր Հայաստանում, Ալեն Սիմոնյանն էսպես՝ շատ ցինիկ ձևով արտահայտվեց ռուսաստանյան փաստաթղթի տարբերակի վերաբերյալ։ Սա այդ դեպքում, երբ Արցախից պահանջ կա դա ընդունելու, որովհետև այնտեղ հստակ, մեկ տողով գոնե նշվում է, և կան կետեր, որ Արցախը չպետք է դիտարկվի դիլիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում, և պետք է այն հետաձգվի անհայտ ժամանակով։ Այսինքն, դա է խնդրի լուծումը։ ՌԴ-ն հստակ տեսնում է Արցախի հակամարտությա հիմնախնդիրը, ինչը ցավալի է, բայց չեն տեսնում Հայաստանի իշխանությունները։ Իրենք ևս Արցախի հիմնահարցը համարում են փակված և իրենց մի քանի տգետ պատգամավորների միջոցով, այդ թվում՝ Հովիկ Աղազարյանի, և նրա նման ևս մեկը կա։ Դրանց միջոցով են փորձում հանրության շրջանում դա հիմնավորել»,- եզրափակեց արցախցի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը