Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:54 27-10-2022

Հունգարիայի վարչապետը դատապարտել է Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ չտրամադրելու որոշումը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը դատապարտել է Վրաստանին Եվրոպական միության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ չտրամադրելու որոշումը։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Օրբանը Բուդապեշտում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած համատեղ ասուլիսի ընթացքում Եվրահանձնաժողովի որոշումն անվանել է «խտրական» և «վրացի ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունք»։

Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ դա վնասակար որոշում է, որը նույնիսկ բարոյապես չի կարող արդարացվել։

«Մեկ այլ հարց է Վրաստանի վերաբերմունքը Եվրամիության նկատմամբ և դրա անդամ դառնալու ցանկությունը: Բոլորս էլ գիտենք, որ Բրյուսելում կայացվեց շատ վատ, ես կասեի խտրական որոշում, երբ թեկնածուի կարգավիճակ տրվեց ոչ թե Վրաստանին, այլ Մոլդովային ու Ուկրաինային։ Սա նույնիսկ բարոյապես արդարացված չէ և վնասակար որոշում է։ Մեր հյուրը և իր երկիրը վաստակել են թեկնածուի կարգավիճակ, քանի որ վերջին մի քանի տարիներին շատ քրտնաջան աշխատել են, և այս որոշումը անհարգալից վերաբերմունք էր վրաց ժողովրդի, վրացական պետության նկատմամբ»,- հայտարարել է Օրբանը։

Նրա խոսքով՝ Հունգարիան կշարունակի աջակցել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալու և Եվրամիությանը հնարավորինս շուտ անդամակցելու հարցում։

«Մենք կկարողանանք դա անել փորձագիտական ​​աջակցության միջոցով, 16 հունգարացիներ Եվրամիությունում աշխատում են Վրաստանի խնդիրներով, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի մոտ ապագայում բանակցություններ սկսվեն այդ ուղղությամբ», - ասել է Օրբանը:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հունգարիան քննադատում է Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու մերժումը։ Այդ մասին երկու անգամ հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն՝ այս տարվա հունիսին և հուլիսին Թբիլիսի կատարած այցերի ժամանակ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունիսին Վրաստանն, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, չստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար երկիրը պետք է կատարի 12 կետից բաղկացած Եվրահանձնաժողովի առաջարկները, որոնք վերաբերում են դատական ​​համակարգի բարեփոխումներին, ընտրական օրենքների և լրատվամիջոցների ազատության բարելավմանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին