copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:20 27-10-2022

Բենզինը 20 դրամով էժանացել է

Հայաստանում բենզինը 20 դրամով էժանացել է, երեկ լցակայաններում ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 480 դրամ, իսկ պրեմիումը՝ 500 դրամ։

Նշենք, որ տեւական ժամանակ է ռեգուլյար տեսակի բենզինն արժեր 500, իսկ պրեմիումը՝ 520 դրամ։

Իհարկե, վաղ է ուրախանալ եւ ակնկալել, թե այս գինը կպահպանվի, քանի որ Հայաստանում գների ձեւավորման համար միստիկ գործոններ են ազդում, թանկացումները, իսկ խիստ հազվադեպ էժանացումները որեւէ տրամաբանական եւ համոզիչ բացատրություն չեն ունենում։