copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:22 26-10-2022

Գրիգոր Մինասյանն ու ՀՀ-ում ՀԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես հայտնում են Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:

Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Համատեղ նախանշվել են համագործակցության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում