copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:15 25-10-2022

Գրիգոր Մինասյանի հրամանով՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 07.09.2022թ.-ին իրականացվել է ծառայողական քննություն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական և իրավական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզվել է, որ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից նույն հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ.Բ-ի 2022 թվականի հուլիսի 21-ին կալանքից ազատելու մասին N որոշումը հիմնարկի պետը կայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, ուստի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով կիրառվել է կարգապահական տույժ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն:

Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան