copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:36 25-10-2022

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Մարտունու և Ասկերանի շրջաններ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցեր են կատարել ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա, Թաղավարդ, Մյուրիշեն, Նոր Շեն և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն, Շոշ համայնքներ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը։

Այցերի նպատակն է արձանագրել 2020 թվականի պատերազմի հետևանքով շփման գծին մոտ տեղակայված քաղաքացիական բնակավայրերում առկա անվտանգային խնդիրներն ու բնականոն կյանքի կազմակերպման խոչընդոտները։ ՄԻՊ հաստատության կողմից բազմիցս բարձրաձայնվել է, որ քաղաքացիական բնակավայրերի մերձակա հատվածներում ադրբեջանական զինված ուժերի ներկայությունն ուղիղ սպառնալիք է քաղաքացիական բնակչության իրավունքների և անվտանգության համար և խաթարում է մարդկանց բնականոն կյանքը հարազատ բնակավայրերում։

Այցերի արդյունքներն ամփոփվելու են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պատրաստվող հերթական արտահերթ զեկույցում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը