Ավելին 3 տարի առաջ - 21:56 24-10-2022

Էկոակտիվիստները Մադամ Տյուսոյի թանգարանում հարձակվել են Չարլզ III-ի արձանի վրա

Just Stop Oil խմբի ակտիվիստները Մադամ Տյուսոյի թանգարանում հարձակվել են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի մոմե արձանի վրա՝ ի նշան բողոքի։ Այս մասին ակտիվիստները տեսանյութ են տարածել իրենց Twitter-ի էջում։

Just Stop Oil-ի երկու կողմնակիցներ շոկոլադե տորթ են նետել Չարլզ III թագավորի մոմե արձանի վրա։ Դրանից հետո նրանք սկսել են կարգախոսներ ու կոչեր հնչեցնել։ Այս կերպ ակտիվիստները պահանջել են «դադարեցնել նավթի ու գազի արդյունահանման բոլոր նոր լիցենզիաներն ու համաձայնությունները»։

Ավելի վաղ ատիվիստները ևս 2 հարձակումներ էին իրականացրել․ նրանք նախ Լոնդոնի ազգային պատկերասրահում տոմատի ապուր էին լցրել Վան Գոգի «Արևածաղիկներ» կտավի վրա, իսկ հետո Գերմանիայի Պոտսդամի Բարբերինի թանգարանում կարտոֆիլի պյուրե էին լցրել Կլոդ Մոնեի Les Meules կտավի վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի