copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:42 24-10-2022

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանը խաղաղության պայմանագիրը կստորագրի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարել է, որ Բաքուն հույս ունի, որ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրի։ Ադրբեջանական «Trend» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է այսօր՝ Թբիլիսիում, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Ադրբեջանի նախագահը հայտնել է, որ Վրաստանի վարչապետին տեղեկացրել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի և Երևանի ու Բաքվի միջև ընթացող բանակցությունների մասին։ Նրա խոսքով՝ հակամարտության ավարտից հետո այժմ եկել է երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու ժամանակը։

Վերջինս նշել է, որ Բաքուն Երևանին ներկայացրել է իր առաջարկը, որը բաղկացած է հինգ սկզբունքներից։

«Հուսով եմ, որ հայկական կողմը նույնպես քաղաքական կամք կցուցաբերի և խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, ապա Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի, ի հայտ կգան համագործակցության հնարավորություններ»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Բացի այդ Իլհամ Ալիևը տեղեկացրել է, որ Վրաստան կատարած այցելության շրջանակներում վրացի պաշտոնյաների հետ մտքեր են փոխանակել Հայաստանի, Ադբրեջանի և Վրաստանի միջև եռակողմ խորհրդակցությունների իրականացման վերաբերյալ։

«Այսօր զրույցի ընթացքում մենք մտքեր փոխանակեցինք վրաց-ադրբեջանա-հայկական խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։ Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք էլ ենք պատրաստ»,- նշել է պետության ղեկավարը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը